Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էդմոն Մարուքյան. Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում

Էդմոն Մարուքյան. Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում
24.04.2018 | 01:07

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որևէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետևաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:


Հարցին՝ դուք ընդունու՞մ եք, որ սխալվեցիք, և իրականում ճիշտ էր հենց Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը, որը, փաստորեն, բերեց հաղթական ավարտի, Մարուքյանը պատասխանեց․ «Բայց դուք ի՞նչ գիտեք, մենք ինչ ենք քննարկել և ինչում ենք սխալվել: Մենք երբեք չենք ասել, որ փողոց դուրս գալը սխալ ենք համարում: Մեթոդաբանության տարբերություն է եղել: Բնականաբար, ես շնորհավորում եմ բոլորիս՝ այս արդյունքի համար, բայց պետք է նաև նշեմ, որ սա ուղղակի մի անձի հրաժարական է, և մենք դեռևս շատ անելիքներ ունենք՝ համակարգային փոփոխությունների համար: Եթե սա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով է ավարտվելու, բնականաբար, դեռ շատ բան կա քննարկելու»:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ